հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
«Իրազեկ քաղաքացի» միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը ահազանգում է Տեղ համայնքի ընտրություններում խախտումների մասին

«Իրազեկ քաղաքացի» միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը ահազանգում է Տեղ համայնքի ընտրություններում խախտումների մասին

Այսօր Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են ընթանում։

«Իրազեկ քաղաքացի» միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը արդեն ահազանգում է խախտումների մասին։

Նա մասնավորապես գրել է․ 

«Սյունիքի մարզի Տեղ համայնքում Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ներակայցուցիչները`
 
1. Մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են։ Ըստ առկա տեղեկությունների, այդ նպատակի համար ներգրավվել են նաև վարձակալված «Նիվաներ»։
2. Ընտրողներին բերել-տանելու համար օգտագործվող մեքենաների համարները հանած են։ Դիտորդների կողմից այդպիսի մի «Մազդաի» հետապնդման փորձը չստացվեց, առանց համարների մեքենան փախավ։
3. Բազմաթիվ տեղերում պաստառներ են փակցրել օրենքի խախտմամբ և վարչական ռեսուրսի չարաշահմամբ։ Օրինակ` Հայփոստի շենքի վրայի այս ահռելի պաստառը։
4. Միաժամանակ 3 վստահված անձանցով գտնվել են ընտրական տեղամասում, երբ օրենքը, ՏԻՄ ընտրությունների համար, թույլատրում է միայն մեկը։
 
«Անկախ դիտորդը» շարունակում է աշխատել թե՜ Տեղում և թե մյուս բնակավայրերում։ Ժամը 12։00-ին մանրամասները կներկայացնեմ Գորիսում կայանալիք ճեպազրույցիս ժամանակ»։

  • Կիսվել: