Չեմ կարծում, որ բռնություն է կիրառվել կին պատգամավորների նկատմամբ. իմ քայլական պատգամավոր
Ես չեմ կարծում, որ այնտեղ բռնություն է կիրառվել, ուղղակի ոստիկանները նրանց անվտանգությունից ելնելով՝ փորձել են կին պատգամավորներին, նաև տղամարդ պատգամավորներին ճանապարհից հեռացնել և բացել ճանապարհը: Սա բացառապես իրավական գործընթաց է։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասել «Իմ քայլը» խմաբկցության անդամ Արփինե Դավոյանը։
Խոսելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին, նա նշել է․
«Քննադատություններ հնչում են այն մարդկանց կողմից, որոնց ձեռնտու է նման հայտարարություններով հանդես գալ»։


