շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, և յուրաքանչյուր գործողություն ստանալու է համարժեք պատասխան. Արփի Դավոյան

Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, և յուրաքանչյուր գործողություն ստանալու է համարժեք պատասխան. Արփի Դավոյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ շենքի դիմաց այսօր տեղի ունեցած իրադարձություններին։

«Այսօր փորձ արվեց իրականացնել ընդդիմության կամ Ռոբերտ Քոչարյանի, ինչո՞ւ ոչ` Սերժ Սարգսյանի և նրանց անձնական խմբակցությունների երազանքը։ Մի նախկին հոգևորականի ղեկավարությամբ սադրանք կատարվեց, անօրինական գոծողություններ ոստիկանների նկատմամբ և կոչ արվեց հարձակում գործել պետական պահպանության տակ գտնվող ՀՀ Ազգային ժողովի շենքի ուղղությամբ։

Բագրատի և նրա տերերի սիրտը արյուն է տենչում դեռևս շատ վաղուց, քանի որ նրանց միակ նպատակը ոչ թե հայրենասիրական մղումներն են, այլ միայն մեկ բան` արյուն թափել և Նիկոլ Փաշինյանի իշխանությանը նույնականացնել Մարտի 1 իրականացրած ոճրագործների հետ։

Դա Չի լինելու և այս արկածախնդրությունն ավարտվելու է, ոչ մի կերպ չեք կարողանալու մեզ նույնակացնել ձեզ նման ոճրագործների հետ։ Այլևս չեմ կարող ասել հարգելի ընդդիմադիրներ, կասեմ ընդամենը, դուք փողոցային խուժան եք `ղեկավարվող մի անաստված տերտերի կողմից։

Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է և յուրաքանչյուր գործողություն ստանալու է ՀԱՄԱՐԺԵՔ պատասխան` անկախ տարբեր մարդկանց վերաբերմունքից»,- գրել է նա։

  • Կիսվել: