չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայուն տրանսպորտի և զբոսաշրջության հարցերով Եվրոպական հանձնակատարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայուն տրանսպորտի և զբոսաշրջության հարցերով Եվրոպական հանձնակատարի հետ

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կայուն տրանսպորտի և զբոսաշրջության հարցերով Եվրոպական հանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասի հետ։ 

Զրուցակիցները քննարկել են ՀՀ–ԵՄ Կապակցվածության գործընկերության շրջանակներում փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր՝ որպես ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կարևոր բաղադրիչ: Ընդգվել է Հայաստանի՝ տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին ինտեգրման և ներառական կապակցվածության զարգացման կարևորությունը և այս ուղղությամբ քննարկումների ակտիվ դինամիկան: 

Քննարկվել են տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետևողական զարգացման նախաձեռնություններ:

Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման հարցերի՝ որպես ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածության ծրագրերի և ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարևոր բաղկացուցիչ:

Նախարար Միրզոյանը և հանձնակատար Ցիցիկոստասը մտքեր են փոխանակել Հայաստանի և ԵՄ միջև ավիացիոն ոլորտում համագործակցության շուրջ:

  • Կիսվել: