Լեհաստանը հայտնել է, որ ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է իր սահմանը
Մի-8 ռազմական ուղղաթիռը կարճ ժամանակով Կալինինգրադի մարզի կողմից ներխուժել է Լեհաստանի օդային տարածք: Այս մասին հայտարարել է Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ ռուսական ուղղաթիռը Լեհաստանի օդային տարածքում գտնվել է 42 վայրկյան՝ ներթափանցելով մինչև 300 մետր խորությամբ:
Հրամանատարության՝ X-ում հրապարակված հաղորդագրության մեջ նաև ասված է. «Տագնապով օդ են բարձրացվել կործանիչներ, իսկ ցամաքային ուժերն ու միջոցները բերվել են պատրաստության վիճակի։ Միջադեպի բնույթը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը կրկին ստուգում է մեր ՀՕՊ համակարգի պատրաստվածությունը»։
Իր հերթին Reuters-ը հայտնում է, որ Լեհաստանը բարձր պատրաստության վիճակում է՝ կապված օդային տարածքի հնարավոր խախտումների հետ, որոնք պայմանավորված են Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմով:



