ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
Դատաիրավական բարեփոխումներից մինչև արհեստական բանականություն․ ավարտվել է Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական ֆորումը

Դատաիրավական բարեփոխումներից մինչև արհեստական բանականություն․ ավարտվել է Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական ֆորումը

Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական ֆորումի շրջանակում երկու երկրների արդարադատության ոլորտի ներկայացուցիչները քննարկել են արդիական և փոխադարձ հետարքրություն ներկայացնող հարցեր, փոխանակել մտքեր և կիսվել իրենց փորձով:

Նախարարությունից հայտնում են՝ պանելային քննարկումների ձևաչափով անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգի բարեփոխումներին, մարդու իրավունքների և անձնական տվյալների պաշտպանությանը, անչափահասների արդարադատությանը, թվային փոխակերպմանը և արհեստական բանականությանը, պրոբացիայի և հարկադիր կատարման համակարգերի բարեփոխումներին, ոլորտային հանրային ծառայությունների բարելավմանը, ինչպես նաև արդարադատության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը։

Ֆորումի ավարտին կողմերը հաստատել են դրա արդյունքները՝ նախանշելով առաջիկա տարվա համագործակցության ուղղությունները:

Հայաստան-Վրաստան հաջորդ՝ 8-րդ իրավական ֆորումը նախատեսվում է իրականացնել Թբիլիսիում:

Ֆորումը կազմակերպվել է ՄԱԶԾ աջակցությամբ:

  • Կիսվել: