երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Միայն այն հանգամանքը, որ անձը կամ անձինք ընդդիմադիր են, բավարար հիմք չէ նրանց քաղբանտարկյալ որակելու համար. Դավոյան

Միայն այն հանգամանքը, որ անձը կամ անձինք ընդդիմադիր են, բավարար հիմք չէ նրանց քաղբանտարկյալ որակելու համար. Դավոյան

Արծվիկ Մինասյանը այսօր Միջազգային արդարադատության դատարանի, Եվրախորհրդի, բոլոր միջազգային կառույցների տեղը իրեն վերապահեց՝ արձանագրեց, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, տվեց քաղբանտարկյալների բնորոշումից 5 կետից բաղկացած 3-ը, կարճ ասաց և գնաց: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարություններին:

՛՛ԵԽԽՎ-ն 2012 թվականին ընդունված բանաձևով վերահաստատել է 2011 թվականին իր կողմից ընդունված չափանիշներն առ այն, թե ովքեր կարող են համարվել քաղբանտարկյալներ: Բանաձևում հստակորեն սահմանվում է, որ ահաբեկչական գործողությունների համար ազատազրկված անձինք չեն կարող համարվել քաղբանտարկյալներ: Միայն այն հանգամանքը, որ անձը կամ անձինք ընդդիմադիր են, բավարար հիմք չէ նրանց քաղբանտարկյալ որակելու համար, նույնիսկ եթե նրանց ազատազրկումը կարող է բողոքի ալիք բարձրացնել: Հարգելիներս, քաղաքական բանտարկյալ լինելու համար պետք չէ գալ այստեղից տալ իրավական գնահատականներ և այդ գնահատականներով ամբողջացած որոշել, որ դուք ճիշտ եք՛՛,- ասաց Արփինե Դավոյանը:

Նա նշեց նաև, որ կապ չունի, թե անձը ով է՝ ընդդիմադիր պատգամավոր, լրագրող, հարևանի տղա, թե՞ այլ անձ. քաղբանտարկյալ լինելու համար միայն կարևոր է անձի արարքը, այն արարքը, որի համար անձը մեղադրվում է:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: