Նոնա Գափրինդաշվիլին տասնչորսերորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն
Սերբիայում ավարտվեց շախմատի աշխարհի առաջնությունը։ Վրացի լեգենդար շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլին նվաճեց ոսկե մեդալը, գրում է jnews.ge-ն:
75+ տարիքային խմբում նա հավաքեց ընդհանուր 7 միավոր և տասնչորսերորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։



