Հայաստանի հավաքականն ավարտեց իր ելույթները բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի հավաքականն ավարտեց իր ելույթները բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում՝ նվաճելով երկու բրոնզե մեդալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կանանց մրցաշարում բրոնզե մեդալ նվաճեց Էլիդա Քոչարյանը։
Տղամարդկանց մրցաշարում բրոնզե մեդալակիր դարձավ Ռուդոլֆ Գարբոյանը (մինչև 50 կգ), որը կիսաեզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Բաիր Բատլաևին։
Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ պայքարն ավարտեցին քառորդ եզրափակիչում։ Մարատ Միքայելյանը (մինչև 75 կգ) զիջեց բրիտանացի Քալում Մաքինին, իսկ Արթուր Բազեյանը (մինչև 60 կգ)՝ Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ալեն Ռուստեմովսկուն։
Հիշեցնենք` բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։



