հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Խաղողի մթերման գործընթացում այս տարի ևս խնդիրներ չեն առաջանա․ նախարար

Խաղողի մթերման գործընթացում այս տարի ևս խնդիրներ չեն առաջանա․ նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 23-ին այցելել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայան՝ տեղում ծանոթանալու խաղողի մթերումների ընթացքին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
 
Կոմբինատում խաղողի մթերումները մեկնարկել են սեպտեմբերի 16-ից և ներկայում գտնվում են ակտիվ փուլում։
 
Շրջայցի ընթացքում կոմբինատի կառավարիչ Գարիկ Բոշյանը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է մթերել շուրջ 21-22 հազար տոննա խաղող, ինչը վերջին տարիների համեմատ բարձր ցուցանիշ է։ Մթերումների մեկնարկից ի վեր արդեն մթերվել է ավելի քան 5000 տոննա խաղող։
 
2026 թվականի մթերման գործընթացում նախատեսվում է ներգրավել ավելի քան 2500 տնտեսություն և մասնավոր խաղողագործ։ Խաղողի մթերումն իրականացվում է 1 կգ-ը 150 դրամ գնով։
 
Պետության կառավարմանը փոխանցված վերամշակող ընկերությունում մթերված խաղողի դիմաց վճարումներն իրականացվում են հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հիմնականում մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
 
Շրջայցի ընթացքում նախարար Գևորգ Պապոյանը արձանագրել է, որ այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չեն առաջանա։

  • Կիսվել: