շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 3  համայնքներում մասնակցում է ընտրություններին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 3 համայնքներում մասնակցում է ընտրություններին

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 17 համայնքներում անցկացվելու են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 3  համայնքներում մասնակցում է ընտրություններին: 

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Դեմոկրատական այլընտրանք» /ԴԱԿ/ կուսակցության հետ ձևավորված «Միասնություն» դաշինքով: Համայնքապետի թեկնածուն Բյուրեղավան համայնքի գործող ղեկավար Հակոբ Բալասյանն է: 

Կոտայքի մարզի մեկ այլ՝ Ակունք համայնքի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցում է ԴԱԿ-ի հետ ձևավորված «Համախմբում» դաշինքով: Համայնքապետի թեկնածուն Զառի վարչական ղեկավար Լևոն Խաչատրյանն է: 

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցում է ԴԱԿ-ի հետ ձևավորած «Հզոր համայնք» դաշինքով: Համայնքապետի թեկնածուն Գոռ Հունանյանն է:

  • Կիսվել: