ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների բոլոր թեկնածուները ներկայացնեն հրաժարական, ապա կստացվի խորհրդարանական ճգնաժամ. Պետրոսյան

Եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների բոլոր թեկնածուները ներկայացնեն հրաժարական, ապա կստացվի խորհրդարանական ճգնաժամ. Պետրոսյան

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է՝ թե ինչ կլինի, եթե ԱԺ անցած ընդդիմադիր ուժերը հրաժարվեն  մանդատներից.

«Եթե անցողիկ շեմը հաղթահարած՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների բոլոր թեկնածուները ներկայացնեն հրաժարական, ապա կստացվի խորհրդարանական ճգնաժամ և Ազգային ժողովը գումարվել չի կարող...

Երրորդ ուժի՝ խորհրդարան մտնելու իրավական նախադրյալը երկրորդ ուժի առկայությունն է:
Եթե երկրորդ և 3-րդ ուժերը լրիվ հրաժարվում են մանդատներից, ապա նրանց հաջորդող՝ 5%-ը չհաղթահարած ուժերը խորհրդարան չեն մտնում, հակառակ դեպքում խախտվում է ժողովրդավարության սկզբունքը, կորում է անցողիկ շեմ սահմանելու իմաստը...

ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածից ուղղակիորեն բխում է, որ չի կարող լինել խորհրդարան՝ առանց ընդդիմության...

Հարց - Իսկ կարո՞ղ է գործող՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը փոխել Սահմանադրության հիշյալ նորմը։
Պատասխան - Իրավաբանորեն՝ այո, բայց դրա համար անհրաժեշտ է 88 կողմ ձայն, ինչը ներկա պահին կառավարող խմբակցությունը չունի»։

  • Կիսվել: