շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պարոն Ծառուկյանին կոմֆորտ սուտ էին մատուցում. Նաիրա Զոհրաբյան

Պարոն Ծառուկյանին կոմֆորտ սուտ էին մատուցում. Նաիրա Զոհրաբյան

Պարոն Ծառուկյանին կոմֆորտ սուտ էին մատուցում: Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց ԱԺ ԲՀԿ- ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցության մասին։

Զոհրաբյանի խոսքով՝ ինքը գիտեր, որ ԲՀԿ-ն նվազագույն տոկոսներ է ստանալու, սակայն իր համար կանխատեսելի չի եղել, որ կուսակցությունը չի անցնի խորհրդարան.

«Երբ պարոն Ծառուկյանը սոցիոլոգիական հարցումներ էր պատվիրում, ես գիտեմ, թե երիտասարդներից ովքեր էին տանում ներկայացնում 27-28 տոկոսի մասին տեղեկությունները:

Ես գիտեմ պատգամավորության թեկնածուներ, որոնք առաջին տասնյակում էին, որ գնում էին մարզեր, տեսնում էին խնդիրը, երբ նրանց ասում էին՝ գնացեք Ծառուկյանին ասեք, նրանք ասում էին՝ մեզ պե՞տք է, միևնույնն է մենք առաջին հնգյակում ենք, անցած ենք:

Իրենք արդեն քարոզարշավից առաջ հետաքրքրված էին միայն մանդատով, մնացածը չէին հետաքրքրում: Պարոն Ծառուկյանին կոմֆորտ սուտ էին մատուցում: Պարոն Ծառուկյան, հիշո՞ւմ եք, մեր վերջին խոսակցության ժամանակ ես Ձեզ ասացի, որ Ձեզ չեմ ստելու, չեմ ասելու կոմֆորտ սուտ, ասելու եմ ճմշարտությունը: Ցավոք, ձեր կողքի մարդիկ նախընտրեցին կոմֆորտ, շաքարակալած սուտը: Ցավոք ԲՀԿ-ն անպաշտպան մնաց իրականության հետ»:»։

  • Կիսվել: