հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Արցախում զորավարժություն են անում Թուրքիան, Ադրբեջանը և Ուզբեկստանը

Արցախում զորավարժություն են անում Թուրքիան, Ադրբեջանը և Ուզբեկստանը

Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում (Արցախ) անցկացնում են «Միասնության ուժ 2026» զորավարժությունը։ Բացման արարողությունը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղում և կշարունակվի Նախիջևանում ու Կասպից ծովում։ Սա կողմերի միջև Ղարաբաղում անցկացվող առաջին զարավարժությունն է, գրում է ermenihaber.am-ը:

Զորավարժությունը մեկնարկել է սեպտեմբերի 21-ին և կտևի մինչև հոկտեմբերի 1-ը։ Նշյալ երկրների զինված ուժերը մտադիր են բարելավել ցամաքային, ծովային ու օդային ստորաբաժանումների միջև համատեղ օպերատիվ համակարգումը, զարգացնել համագործակցությունը և կիսվել փորձով։

Զորավարժությանը ներգրավված են նաև մարտական ​​մեքենաներ, ծովային և օդային տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։

 

  • Կիսվել: