Հաստատվել է Հայաստան – Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
ՈւԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի C2 խմբի շրջանակում կայանալիք Հայաստան – Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը, գրում է armsport.am-ը:
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Սլովենիան ներկայացնող Մարտին Մատոշան: Նրա օգնականներն են Մատեյ Ժունիչն ու Ալեքսանդար Կասապովիչը, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Միխայել Անտիչը:
Ըստ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի՝ հանդիպմանը կգործի նաև VAR համակարգը, որի պատասխանատուն կլինի Ալեն Բորոշակը, իսկ նրա օգնականը (AVAR)՝ Ալեքսանդար Մատկովիչը: Մրցավարական ողջ անձնակազմը ներկայացնում է Սլովենիան:
Հիշեցնենք, որ Հայաստան – Լատվիա մրցավեճը կկայանա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է Ազգերի լիգայի C2 խմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականները:



