հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կարելի է համարձակություն հավաքել և խոստովանել, որ տուն գնալու ժամանակն է. Դավոյանը՝ ընդդիմության ակցիաների մասին

Կարելի է համարձակություն հավաքել և խոստովանել, որ տուն գնալու ժամանակն է. Դավոյանը՝ ընդդիմության ակցիաների մասին

Ընդդիմադիր մի քանի կին պատգամավոր ներխուժել է առողջապահության նախարար Անահիտի Ավանեսյանի աշխատասենյակ և թղթեր նետել նախարարի վրա։ Սույն խուլիգանական տեսարանը ուղեկցվել է տիկնանց գոռգոռոցներով և անհավասարակշիռ պահվածքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը․

Նա նշել է. ՛՛Հետաքրքիրն այն է, որ նախարարը չէր էլ ճանաչում նրանցից մեկին, ով նախարարին հորդորում էր նայել Ազգային ժողովի նիստերը՝ հաշվի չառնելով, որ իրենք են բացակայում նիստերից և իրենց ժամանակն անց կացնում Երևանի տարբեր փողոցներում և Ֆրանսիայի հրապարակում։

Նման էժանագին ներկայացումները որևէ արժեք չեն տալիս այն սնանկ օրակարգին, որը քարշ է տալիս իր գոյությունը Ֆրանսիայի հրապարակում։ Կարծում եմ՝ կարելի է համարձակություն հավաքել և խոստովանել, որ ամեն ինչ ավարտված է և տուն գնալու ժամանակն է՛՛։

 

 

  • Կիսվել: