երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի խոսքերը՝ Դոնեցկն ու Լուգանսկը ՌԴ-ի կողմից ճանաչելու մասին

Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի խոսքերը՝ Դոնեցկն ու Լուգանսկը ՌԴ-ի կողմից ճանաչելու մասին

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը՝ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնություններ կան, բայց կան ոլորտներ, որտեղ երկրները բավականին հաջողությունների են հասել։

Տարաձայնությունները, սակայն, ըստ Պեսկովի, չեն խանգարում Մոսկվային Անկարայի հետ հարաբերություններ կառուցել:

՛՛Դուք գիտեք, որ թուրքերի հետ մենք տարաձայնություններ ունենք նաև Ղրիմի հարցում։ Բայց դա մեզ չի խանգարում հարաբերություններ կառուցել՛՛,-ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Էրդողանն ասել է, որ Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչումը ՌԴ-ի կողմից անընդունելի որոշում է:

 

  • Կիսվել: