էրդողանը կայցելի oկnւպաgված Արցախ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան։
Ինչպես հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից՝ այցը կհամընկնի «Ադրբեջանի Հաղթանակի օրվա հետ»։
էրդողանը կայցելի նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետություն։
«Ղարաբաղ կատարած այցի շրջանակներում կկայանա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկկողմ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն թուրք-ադրբեջանական համագործակցության տարբեր ոլորտներ, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր»,- հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:



