Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունից:
Ինչպես հաղորդվում է՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական գործընթացի վերսկսմանը։
Անդրադարձել են նաև Հորմուզի նեղուցում և Եմենում ստեղծված իրավիճակին։
Թրամփը շնորհավորել է Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ, ինչպես նաև հաջողություն մաղթել առաջիկա՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։



