Թրամփը Չինաստանում կայացած հանդիպումները գնահատել է 12 միավոր՝ 10 բալանոց սանդղակով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստան կատարած իր այցը գնահատել է 12 միավոր՝ տասը բալանոց սանդղակով, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Նշվում է, որ NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նա, մասնավորապես, ասել է.
«Կարծում եմ՝ դա 12 միավոր էր։ Զրոյից 10 սանդղակով ես կդնեի 12։ Ամեն ինչ հիանալի անցավ…»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները եռակողմ հանդիպում են անցկացրել ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում։ Սա երեք երկրների ղեկավարների` պատմության մեջ առաջին հանդիպումն է։
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը կողմերին հաջողվել է հիանալի հարաբերություններ ձևավորել։
«Ամեն ինչ հիանալի անցավ... հիանալի հարաբերություններ հաստատվեցին»,-ասել է Թրամփը և
ընդգծել, որ հասկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրդովմունքը՝ կապված Կիևի կողմից Ղրիմի կամրջի վրա իրականացված հարձակման հետ։
Նշենք նաև, որ Շենժենում իր աշխատանքային ծրագրի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը վաղուց Ղրիմի կամուրջը չի օգտագործում ո՛չ ռազմական տեխնիկայի փոխադրման, ո՛չ էլ զինամթերքի տեղափոխման համար։ Նա ընդգծել է, որ այն բացառապես խաղաղ ենթակառուցվածք է՝ հավելելով, որ Կիևի գրոհներն ուղղված են եղել զուտ քաղաքացիական օբյեկտի դեմ։ Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի։


