հինգշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2026
Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին տեղեկացնում է A Haber-ը՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների վարչությանը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգը։

Էրդողանը վստահություն է հայտնել, որ Անկարայի և Վաշինգտոնի համագործակցությունը կընդլայնվի, և հայտարարել է երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ աշխատանքը շարունակելու մտադրության մասին։

Առաջնորդներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությանը։ Թուրքիայի նախագահն ընդգծել է առճակատումը դադարեցնելու և տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել խաղաղության հասնելու համար։

Քննարկելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը՝ Էրդողանը հույս է հայտնել, որ դիվանագիտական ջանքերի ակտիվացումը դրական արդյունքների կհանգեցնի։ Նա հաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել խաղաղ գործընթացին, և նշել է ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ շփումների ընդլայնման կարևորությունը։

Զրույցի ընթացքում Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին աջակցելու համար։

 

  • Կիսվել: