Էրդողանը փակ հանդիպում է անցկացրել Բայրամովի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ բանակցությունները տեղի են ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 13-րդ գագաթնաժողովի շրջանակում, իսկ հանդիպումն անցել է փակ դռների հետևում։
Իրենց հերթին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ներկա վիճակը և «ընդգծել երկու երկրների միջև դաշնակցային կապերի ամրապնդման կարևորությունը»։



