չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պատժամիջոցները մեզ արգելում են անհրաժեշտ պահին հասանելիություն ունենալ կորոնավիրուսի պատվաստանյութին. Իրան

Պատժամիջոցները մեզ արգելում են անհրաժեշտ պահին հասանելիություն ունենալ կորոնավիրուսի պատվաստանյութին. Իրան

ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեին ուղղված հայտարարության մեջ, Իրանը քննադատել է միակողմանի անմարդկային և անօրինական պատժամիջոցները, նշելով, որ դրանք Թեհրանին արգելում են անհրաժեշտ ձեռք բերել կորոնավիրուսի պատվաստանյութ, գրում է parstoday.com-ը:

Նամակում, որը հինգշաբթի օրը Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեում կարդացել է իրանցի դիվանագետ Մոհամմադ Ղորբանփուր, նշվում է. «Ցավալի է, որ որոշ երկրներ անամոթաբար պնդում են, թե հումանիտար ապրանքները պատժամիջոցների չեն ենթարկվում: Դա սարսափելի սուտ է»:

Հայտարարության մեջ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատել է իր անմնացորդ նվիրվածությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքներին և խնդիրներին, ներառյալ ՝ մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները հարգելու և պետությունների իրավասության շրջանակում գտնվող հարցերին չմիջամտելու սկզբունքներին:

Հայտարարության մեջ ասված է. «Իրականում, նրանք, ովքեր այլ երկրներին մարդու իրավունքների վերաբերյալ խորհուդրներ են տալիս և ներկայանում են որպես մարդու իրավունքների պաշտպաններ, այս հարցում ոչ միայն չունեն անհրաժեշտ վճռականության, այլ մարդու իրավունքների պաշտպանւթյան ոլորտում գնում են կեղծիքի ճանապարհով»:

«Նրանք Պաղեստինի օկուպացված տարածքներում հանցագործների հիմնական կողմնակիցներն են և այն զենքերի կողմնակիցները, որոնք ամեն օր կիրառվում են են պաղեստինցի և եմենցի կանանց և երեխաների դեմ», - ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: