Հայտնի է, թե Մեծամորի ու Բաղրամյանի ընտրություններում ովքեր կգլխավորեն ՔՊ-ի ցուցակը
ՔՊ-ից հայտնում են, որ նոյեմբերի 29-ին կայանալիք Բաղրամյան համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Շանթ Առաքելյանը։
Նա համայնքի գործող ղելավարն է, Բաղրամյանը ղեկավարում է 2021-ից, ՔՊ անդամ է։
Նոյեմբերի 29-ին կայանալիք Մեծամոր համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Սարգիս Արշակյանը։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։




