ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Ռուսաստանը հայտարարել է իր նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի հարձակումների վերսկսման մասին

Ռուսաստանը հայտարարել է իր նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի հարձակումների վերսկսման մասին

Կիևը վերսկսել է հարվածները նավթավերամշակման գործարաններին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. «Որոշ ժամանակ դադար ունեինք։ Իսկ այսօր հարձակումները վերսկսվել են, և մեր ձեռնարկությունները պաշտպանության ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում»։

Նովակի խոսքով՝ հարվածների թիրախ են դարձել նավթավերամշակման երեք գործարան, որոնցից մեկը փոքր վնասներ է կրել, ինչպես նաև գազաքիմիական համալիրը։ Ընդհանուր առմամբ, ՀՕՊ ուժերն արդյունավետ են գործել:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին:

 

  • Կիսվել: