ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաներին վիճակահանությամբ պաշտոնների նշանակելու գործընթացը

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաներին վիճակահանությամբ պաշտոնների նշանակելու գործընթացը

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի 2025-26 ուսումնական տարվա շրջանավարտ սպաներին վիճակահանությամբ պաշտոնների նշանակելու գործընթացը: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։

Արման Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին համապատասխան զորամասերում ծառայության անցնելու առթիվ՝ մաղթելով բարի և անվտանգ ծառայություն։

 

  • Կիսվել: