Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽՔ տեղակալ
Հայաստանում ամերիկյան դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2.5-3 հազար մարդուց։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Փոքր Հայաստանի համար սա ինչպե՞ս է։ Չգիտեմ, գուցե Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, այնտեղ խոհանոցը շատ լավն է, գուցե պարզապես ամերիկացի քաղաքացիներին դուր է գալիս այնտեղ ապրելն ու աշխատելը։ Գուցե դրա համար է, իսկ գուցե նաև այլ պատճառով»:



