ԱՄՆ փոխնախագահը նակակով դիմել է Իրանին՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները վերսկսելու վերաբերյալ. աղբյուր
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նամակ է ուղարկել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները վերսկսելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Axios-ը։
Նշվում է, որ նամակում ընդգծվել է, որ ԱՄՆ-ի ռազմական հարվածները կանխելուն ուղղված ցանկացած բանակցություն պետք է ներառի նաև միջուկային խնդրի քննարկումը։
Իրենց հերթին իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ պաշտոնական Թեհրանը ստացել է Վենսի նամակը, սակայն դեռևս չի պատասխանել դրան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենսի նախաձեռնության նպատակն Իրանին անհրաժեշտ դեղորայք ձեռք բերելու հարցում օգնելն էր։



