Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների
Իտալիայում բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների, և ոստիկանությունը ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ է կիրառել: Այս մասին հայտնում են իտալական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Հռոմում ցուցարարները շեղվել են նախապես համաձայնեցված երթուղուց և շարժվել դեպի Կոլիզեյ, որտեղ սկսել են տարբեր առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ և հրկիզել աղբամանները։
Ի պատասխան՝ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ, ինչպես նաև ջրցան մեքենաներ՝ անկարգությունները ցրելու համար։
Նշենք, որ բողոքի ցույցերը կազմակերպվել են ընդդեմ հակամարտությունների և համընդհանուր գնաճի:
Տեսանյութը՝ այստեղ:



