Ռուսաստանն ու ԱՄՆ-ը սկսել են եռակողմ բանակցությունների հստակ ամսաթվի համաձայնեցումը. Պուտինի օգնական
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն սկսել են Աբու Դաբիում բանակցությունների անցկացման ամսաթվի համաձայնեցման գործընթացը։ Այդ մասին ՛՛Վեստի՛՛-ի հաղորդավար Պավել Զարուբինի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նա, մասնավորապես, ասել է. «Մենք սկսել ենք ամերիկացիների հետ Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունների անցկացման ամսաթվերի համաձայնեցման աշխատանքը։ Այդ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերին։ Այժմ համաձայնեցնում ենք ամսաթիվը»։
Մանրամասները՝ տեսանյութում:



