երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հակառակորդ զինյալների միջև բախումների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել, 140-ը՝ վիրավորվել

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հակառակորդ զինյալների միջև բախումների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել, 140-ը՝ վիրավորվել

Առնվազն 23 մարդ է զոհվել և 140-ը վիրավորվել երկրի մայրաքաղաք Տրիպոլիում հակառակորդ լիբիական զինյալների միջև դաժան բախումների հետևանքով, շաբաթ օրը հայտնել է Լիբիայի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է CNN-ը։

Մայրաքաղաքում ինտենսիվ մարտեր են սկսվել գիշերվա ընթացքում, երբ հակառակորդ խմբակցությունները ինտենսիվ կրակահերթեր են փոխանակել, և մի քանի ուժեղ պայթյուններ որոտացել են քաղաքով մեկ: Սոցցանցերում շրջանառվող նկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս բախումների  պատճառով քանդված շենքեր, այդ թվում՝ բնակելի, մի քանի այրված մեքենաներ։

Լիբիան պառակտված է պատերազմող խմբավորումների միջև 2014 թվականից՝ 2011 թվականին Մուամար Քադաֆիի դեմ ՆԱՏՕ-ի կողմից աջակցվող ապստամբությունից հետո:
ՄԱԿ-ի կողմից աջակցվող Ազգային միասնության կառավարությունը (GNU) Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ բախումները առաջացել, երբ զինվորական խումբը պատահական կրակոցներ է արձակել անցնող ավտոշարասյան վրա»։

 

  • Կիսվել: