հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Եվրամիությունն Ուկրաինային ևս 1 միլիարդ եվրո կհատկացնի՝ ԱԹՍ-ների արտադրության համար. Ֆոն դեր Լայեն

Եվրամիությունն Ուկրաինային ևս 1 միլիարդ եվրո կհատկացնի՝ ԱԹՍ-ների արտադրության համար. Ֆոն դեր Լայեն

Ուկրաինան և Եվրոպական Միությունը ստորագրել են առաջին փաստաթուղթը, որը, ըստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, կդառնա անօդաչուների վերաբերյալ լայնածավալ համաձայնագրի՝ այսպես կոչված «Drone Deal»-ի հիմքը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Նշվում է, որ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ պայմանագրի կնքման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել Կիև ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ։

«Այսօր ստորագրվել է առաջին փաստաթուղթը, որը Drone Deal-ի՝ Ուկրաինայի և Եվրամիության միջև պաշտպանական մեծ համաձայնագրի հիմքը կլինի։ Սա իրոք պատմական քայլ է մեր հարաբերություններում։ Իսկ հետագայում մենք ԵՄ-ից ֆինանսական աջակցություն ենք ակնկալում մեր հակաբալիստիկ ծրագրի համար»,-ասել է Զելենսկին:

Իր հերթին Ֆոն դեր Լայենը հստակեցրել է, որ Եվրամիությունը մտադիր է Ուկրաինայում անօդաչուների արտադրությանը ուղղել 1 միլիարդ եվրո՝ այն 90 միլիարդ եվրո ծավալով վարկից, որը ԵՄ-ն տրամադրում է Կիևին։

  • Կիսվել: