Եվրամիությունը չի կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը
Եվրամիությունը դարձյալ չի կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, սակայն որոշել է մինչև հուլիսի 23-ը պահպանել ռուսական նավթի գնի գործող առավելագույն շեմը՝ սահմանափակումների հաջորդ փաթեթի շուրջ բանակցությունները շարունակելու համար։ Այս որոշումն ընդունվել է ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կողմից՝ այսօր անցկացված Մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստում, տեղեկացնում է DW-ն՝ հղում անելով անանուն աղբյուրին:
Ըստ աղբյուրի՝ ԵՄ դիվանագետը, անդամ երկրները համաձայնել են ևս մեկ շաբաթով պահպանել գործող գնային առավելագույն շեմը, որպեսզի ժամանակ շահեն պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ մնացած տարաձայնությունները քննարկելու համար, ներառյալ առաջարկվող մի շարք միջոցառումների տնտեսական և տեխնիկական հետևանքները։ Թե կոնկրետ որ միջոցների մասին է խոսքը, դիվանագետը չի հստակեցրել:
Հիշեցնենք, որ Բրյուսելում հուլիսի 13-ին ԵՄ երկրների արտգործնախարարները ևս չէին կարողացել համաձայնեցնել ՌԴ դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Ինչպես հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, գլխավոր խոչընդոտը ոչ թե տեխնիկական մանրամասներն են, այլ անդամ երկրների պատրաստակամությունը՝ ընդունելու այնպիսի որոշումներ, որոնք հղի են հենց իրենց համար կարճաժամկետ տնտեսական և քաղաքական կորուստներով։


