ԱԱ-2026․ Անգլիա — Արգենտինա․ մեկնարկային կազմեր
Այսօր՝ հուլիսի 15-ին, կկայանա ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչը, որում կմրցեն Անգլիայի և Արգենտինայի ազգային հավաքականները, գրում է armsport.am-ը:
Հանդիպումը կանցկացվի ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում։ Խաղը կսպասարկի ամերիկացի մրցավարների բրիգադը՝ Իսմայիլ Էլֆաթի գլխավորությամբ։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին:
Թիմերի գլխավոր մարզիչները հրապարակել են մեկնարկային կազմերը.
Անգլիա. Ջորդան Փիքֆորդ, Ռիս Ջեյմս, Ջոն Սթոունզ, Մարկ Գեհի, Ջեդ Սփենս, Էլիոթ Անդերսոն, Դեկլան Ռայս, Ջուդ Բելինգհեմ, Մորգան Ռոջերս, Էնթոնի Գորդոն, Հարի Քեյն (ա):
Արգենտինա. Էմիլիանո Մարտինես, Նաուել Մոլինա, Կրիստիան Ռոմերո, Լիսանդրո Մարտինես, Նիկոլաս Տալյաֆիկո, Լեանդրո Պարեդես, Էնցո Ֆերնանդես, Ալեքսիս Մակ Ալիստեր, Ջուլիանո Սիմեոնե, Լիոնել Մեսսի (ա), Խուլիան Ալվարես։
Նախորդ փուլում անգլիացիները 2։1 հաշվով հաղթել են Նորվեգիային, իսկ Արգենտինայի հավաքականը 3։1 հաշվով առավելության է հասել Շվեյցարիայի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացած մյուս կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը 2։0 հաշվով պարտության էր մատնել Ֆրանսիային՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր։ Տիտղոսի համար վճռորոշ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին։



