չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Ադրբեջանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան

Ադրբեջանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս շաբաթ բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի  ԱԳ  նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, նշել է. «Հուլիսի 16-ից 17-ն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն, տեղի կունենան նրա բանակցությունները Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ»։

Զախարովան հավելել է, որ նախարարները կքննարկեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք արդիական հարցեր։

  • Կիսվել: