Թուրքիայում հայտնաբերվել է Լիբիայի ԳՇ պետին տեղափոխող օդանավի սև արկղը
Թուրքական իշխանությունները գտել են Լիբիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարին և նրա չորս օգնականներին տեղափոխող կործանված օդանավի խցիկի ձայնագրիչն ու սև արկղը:
Ըստ Turkish Minute-ի՝ ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան վթարի վայրում լրագրողներին հայտնել է, որ օդանավի ձայնային ձայնագրիչը և թռիչքի տվյալների ձայնագրիչը (սև արկղը) հայտնաբերվել են, այդ սարքերի ուսումնասիրության և գնահատման գործընթաց է սկսվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Falcon 50 օդանավը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից թռիչքից մի քանի րոպե անց արտակարգ վայրէջք է կատարել է խափանման պատճառով, սակայն կապը կորել է, հայտնել են թուրք պաշտոնյաները։ Ինքնաթիռը վերադառնում էր Տրիպոլի։
Գեներալ-լեյտենանտ Մոհամմեդ ալ-Հադդադը և նրա չորս օգնականները վերադառնում էին Տրիպոլի՝ Անկարայում թուրք զինվորական պաշտոնյաների հետ բանակցություններից հետո: Ինքնաթիռում, ընդհանուր առմամբ, ութ մարդ է եղել, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ։
Նշվում է, որ Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ։



