չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Ուկրաինայի զինվшծ ուժերի հարվածի հետևանքով զnհվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի գլխավոր ինժեները

Ուկրաինայի զինվшծ ուժերի հարվածի հետևանքով զnհվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի գլխավոր ինժեները

Զապորոժիեի ատոմակայանի գլխավոր ինժեներ Ալեքսանդր Յակովլևը և նրա վարորդը զոհվել են կայանի ծառայողական մեքենայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր ցերեկը Կիևի ռեժիմի կողմից իրականացված նպատակային ահաբեկչական գործողության հետևանքով սպանվել է Զապորոժիեի ատոմակայանի գլխավոր ինժեներ Ալեքսանդր Յակովլևը»:

Լիխաչովը հավելել է, որ հարձակման հետևանքով զոհվել է նաև մեքենայի վարորդը։ Տեղի ունեցածի մասին տեղեկացվել է երկրի քաղաքական ղեկավարությունը։

  • Կիսվել: