կիրակի, սեպտեմբեր 20
20 / 9 / 2026
Խերսոնի մարզում ավտոբուսի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով ՏԸՀ-ի անդամ է զոհվել.  Պամֆիլովա

Խերսոնի մարզում ավտոբուսի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով ՏԸՀ-ի անդամ է զոհվել. Պամֆիլովա

Խերսոնի մարզում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Օլգա Դեմյանենկոն զոհվել է քաղաքացիական ավտոբուսի վրա ԱԹՍ-ի թիրախային հարձակման հետևանքով։ Այս մասին Պետդումայի պատգամավորների ընտրությունների և ՌԴ սուբյեկտներում համատեղ ընտրությունների քվեարկության ընթացքի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն::
 
Նա, մասնավորապես, ասել է. «Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Խերսոնի մարզում քաղաքացիական ավտոբուսի վրա ԱԹՍ-ի թիրախային հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ։ Եվ զոհվածներից մեկը մեր գործընկերուհին էր՝ Խերսոնի մարզի Նիժնիե Սերոգոզիի շրջանի №220 ընտրատեղամասի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, 1966 թվականին ծնված Օլգա Պետրովնա Դեմյանենկոն»:
 
Պամֆիլովան հավելել է, որ Դեմյանենկոն ՏԸՀ անդամ էր 2023 թվականից։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել ընթացիկ ընտրարշավին, նա ազնվորեն, պատասխանատվությամբ ու արիաբար կատարել է իր պարտքը։
 
«Խնդրում եմ հարգել հիշատակը մեկ րոպե լռությամբ»,-ասել է ՌԴ ԿԸՀ նախագահը և ոտքի կանգնել։
 
Հիշեցնենք, որ Ռուսաստանում 9-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին։ Այսօր վերջին օրն է։
 
Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: