ՌԴ-ում խորհրդարանական ընտրություններից հետո Պուտինը կարող է սրել իրավիճակը. Զելենսկի
Պուտինը կարող է սրել իրավիճակը՝ Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններից հետո: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վալդիմիր Զելենսկին։
Նա, մասնավորապես, նշել է. «Նա կարող է մեծացնել մոբիլիզացիան։ Մենք մտածում ենք դրա մասին։ Մենք պետք է պատրաստվենք նման բաների»,-նշել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի սեպտեմբերի 20-ին։



