չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, վիրավորվել է առնվազն 300 մարդ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրին։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր ժամը 12:00-ի դրությամբ հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 300-ը։ Դժբախտաբար, մեր 35 հայրենակիցներ մահացել են։ Մահացածների թվում կան երկու կին և մեկ 18 տարեկանից փոքր դեռահաս»։

Նշենք, որ ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից ի վեր մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պնդել է, որ սա Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների պատասխանն է։ Իրանն էլ իր հերթին հարվածներ է հասցնում Ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։

  • Կիսվել: