հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
ԱՄՆ-ն զինվորականներ չի ուղարկի Իրան՝ իշխանափոխություն իրականացնելու համար. Միացյալ Նահանգների փոխնախագահ

ԱՄՆ-ն զինվորականներ չի ուղարկի Իրան՝ իշխանափոխություն իրականացնելու համար. Միացյալ Նահանգների փոխնախագահ

ԱՄՆ-ն չի պատրաստվում ամերիկյան զինվորականներ ուղարկել Իրան՝ իսլամական հանրապետությունում իշխանափոխություն իրականացնելու նպատակով ցամաքային գործողություն անցկացնելու համար։ Այս մասին ամերիկացի կատակերգու և հաղորդավար Ջո Ռոգանի փոդքաստում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե Իրանի ժողովուրդը ցանկանա ապստամբել և փոխել իր կառավարությունը՝ դա նրանց գործն է, սակայն մենք չենք պատրաստվում այնտեղ ուղարկել 150 հազար ցամաքային զինվորականների»:

Ըստ Վենսի՝ ամերիկյան զորքեր ուղարկելու առաջարկը փաստացի նշանակում է, որ ԱՄՆ զինված ուժերը պետք է «Իրանի ժողովրդի փոխարեն կատարեն այդ աշխատանքը»։

«Մենք այլևս դրանով չենք զբաղվում»,-հավելել է ԱՄՆ փոխնախագահը։

Նա նաև նշել է, որ այս պահին ԱՄՆ-ի նպատակն է ապահովել նավթի և գազի անխոչընդոտ փոխադրումը, ինչպես նաև «զսպել Իրանին միջուկային զենքի ծրագիր ունենալուց՝ կիրառելով դիվանագիտական և ռազմական միջոցներ»։

  • Կիսվել: