Գրոսսին վերջապես պետք է ճանաչի Կիևի ռեժիմի կատարած հանցագnրծությունը․ Զախարովա
Գրոսսին վերջապես պետք է ճանաչի Կիևի ռեժիմի կատարած հանցագործությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի մասին:
«Ռուսաստանը պահանջում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից և համապատասխան միջազգային կազմակերպություններից հստակ հայտարարություն՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի գլխավոր ինժեների մահվան վերաբերյալ»,-նշել է նա։



