շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանը մի շարք կառուցողական մոտեցումներ ունի եռակողմ հայտարարության իրականացման առումով. Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանը մի շարք կառուցողական մոտեցումներ ունի եռակողմ հայտարարության իրականացման առումով. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ իր ալժիրցի գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկված «խաղաղության» օրակարգի, երկու երկրների միջև սահմանազատման, հաղորդակցությունների ապաշրջափակման Բաքվի առաջարկների և խաղաղության համաձայնագրի մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ռամթան Լամամրային  ասացի նաև եռակողմ հայտարարության իրականացման առումով Հայաստանի մի շարք կառուցողական մոտեցումների մասին։ Ադրբեջանը հարևան երկրների հետ նորմալ հարաբերությունների ձևավորման կողմնակից է: Մենք կարող ենք առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման առումով՝ հիմնված սահմանների փոխադարձ անձեռնմխելիության սկզբունքի վրա»,- ասել է Բայրամովը մամուլի ասուլիսի ժամանակ։

  • Կիսվել: