հինգշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2025
Transparency International-ն այլևս չի գործի Ադրբեջանում

Transparency International-ն այլևս չի գործի Ադրբեջանում

Կոռուպցիայի դեմ պայքարող Transparency International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը լքում է Ադրբեջանը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ համապատասխան որոշումն ընդունվել է կազմակերպության տեղական մասնաճյուղի նիստում։

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանը փակել էր BBC-ի գրասենյակները և արգելել Ռոսսոտրուդնիչեստվոյի և USAID-ի գործունեությունը։

Բացի դրանից, Բաքուն մտադիր է արգելել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը:

 

  • Կիսվել: