չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԵՄ-ն հրաժարվում է AstraZeneca պատվաստանյութի գնումից

ԵՄ-ն հրաժարվում է AstraZeneca պատվաստանյութի գնումից

Եվրամիությունը հրաժարվում է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի գնումից ։ Մասնավորապես, այս տարվա երկրորդ կեսին չի թարմացվի դրա մատակարարման պայմանագիրը։

Այս մասին հայտարարել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը, փոխանցում է Euronews-ը, գրում է ՌԲԿ-ն:

Նրա խոսքով ՝ որոշումը կայացվել է արտադրող ընկերության նկատմամբ ԵՄ-ի պահանջների ֆոնին, որոնք վերածվել են դատական հայցի ։ Այսօր Բրյուսելը հայտարարում է AstraZeneca պատվաստանյութի մատակարարման ձախողման մասին ։

Հենց AstraZeneca-ով են պայմանավորում եվրոպացի պաշտոնյաները  Եվրամիության անդամ երկրներում պատվաստումների ձգձգման հարցը: Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ մոտ ժամանակներս Pfizer պատվաստանյութի գրեթե 2 մլրդ չափաբաժին մատակարարելու մասին պայմանագիր կստորագրվի մինչեւ 2023 թվականի վերջը:

  • Կիսվել: