շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է օկուպացված Քաշաթաղի շրջան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է օկուպացված Քաշաթաղի շրջան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ, այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի շրջան ու ծանոթացել նոր կառուցված ռազմական ենթակառուցվածքներին։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, Քաշաթաղի օկուպացված հատվածում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումներին կից կառուցված ենթակառուցվածքները ներառում են զինապահեստ, սպորտային կոմպլեքս, բուժկետ և այլն։

Հասանովը զինվորականների հետ հանդիպմանը հրահանգել է խստորեն պահել ռազմական ու ծառայողական գաղտնիքները։

  • Կիսվել: