կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանում ակնկալում են ռազմական համագործակցություն հաստատել ԱՄԷ-ի հետ

Ադրբեջանում ակնկալում են ռազմական համագործակցություն հաստատել ԱՄԷ-ի հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվրակությունը ծանոթացել է զենքին, տեխնկային եւ ռազմական նշանակության միջոցներին, որոնք «Dubai Airshow 2023» միջազգային ցուցահանդեսում ներկայացված են «EDGE» (ԱՄԷ) ընկերության վահանակին։

Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին, ընկերության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ցուցահանդեսի շրջանակում, կատարվել է կարծիքների փոխանակություն ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի մասին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: