կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հասանովը հունգարացի գործընկերոջ հետ հանդիպմանը պարծեցել է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ

Հասանովը հունգարացի գործընկերոջ հետ հանդիպմանը պարծեցել է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Հունգարիայի պաշտպանության նախարար Քրիստոֆ Սալայ-Բոբրովնիցկու գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ պարծեցել է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ:

«Ապահովվում է Ղարաբաղի հայ բնակիչների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների թափանցիկ եւ կանոնակարգված տեղաշարժը»,-ասել է նա։ 

Միաժամանակ նա բողոքել է հայկական կողմից՝ մեղադրելով «հայ-ադրբեջանական պայմանական սահմանին եւ Ադրբեջանի տարածքում սադրանքների մեջ, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը»։ 

  • Կիսվել: