կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը` Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այցի ընթացքում Հասանովը «կմասնակցի մի շարք միջոցառումների՝ օգոստոսի 30-ի՝ Թուրքիայի հաղթանակի օրվա կապակցությամբ»։

Նախատեսվում է, որ այցի շրջանակներում նախարարը կմասնակցի նաև Թուրքիայի ազգային պաշտպանության համալսարանի հատուկ նշանակության ուսումնական հաստատություններում անցկացվող ավարտական ​​արարողություններին։

  • Կիսվել: