կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հասանովը հանձնարարել է ապահովել Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող օդանավերի անվտանգությունը

Հասանովը հանձնարարել է ապահովել Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող օդանավերի անվտանգությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ բանակի ղեկավարության խորհրդակցություն է անցկացվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը վերլուծվել է օպերատիվ իրավիճակը ադրբեջանա-հայկական սահմանին։

Հաղորդվում է, որ Հասանովը ԱՀ ՊԲ–ին մեղադրել է Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը ճնշելու մեջ և հանձնարարել է ապահովել օդանավերի անվտանգությունը։

Հասանովը նաև հանձնարարականներ է տվել անձնակազմի կողմից զենքի և ռազմական տեխնիկայի տիրապետման, «Սու-25 ՄԼ» գրոհային ինքնաթիռի կրակային հնարավորությունների ուսումնասիրության և մարտական ​​առաջադրանքներում դրա արդյունավետ օգտագործման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Արցախի ՊՆ-ն հերքել է, թե ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը:

  • Կիսվել: